Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ռուսաստանն ու Հայաստանը միասին կհետաքննեն Գյումրու մասսայական սպանությունը

Ռուսաստանն ու Հայաստանը միասին կհետաքննեն Գյումրու մասսայական սպանությունը
20.01.2015 | 22:09

«Ռուսաստանն ու Հայաստանը միասին կհետաքննեն Գյումրու մասսայական սպանությունը, որում մեղադրվում է ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը»,- հայտարարել է ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: «Քննչական խմբերի աշխատանքը համակարգելով՝ Ալեքսանդր Բաստրիկինն ու Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը պայմանավորվել են համատեղ աշխատել՝ երկու երկրներում հարուցված քրեական գործերի համակողմանի և արդար քննություն իրականացնելու նպատակով»,- ասել է Մարկինը: Նա նշել է, որ սպանության հանգամանքների քննությունն ու դատական գործընթացը տեղի կունենան Հայաստանի տարածքում: «Հետաքննությունն ու ընթացակարգային բոլոր գործողությունները կիրականացվեն միջազգային իրավունքի նորմերին, ինչպես նաև քաղաքացիական, ընտանեկան և քրեական հարցերով իրավահարաբերությունների և իրավական օգնության 1993 թվականի հունվարի 22-ի կոնվենցիայի, Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմակայանի մասին 1995 թվականի մարտի 16-ի, Ռուսաստանի և Հայաստանի միջև ռուսական ռազմակայանի հետ կապված իրավազորության և համատեղ իրավական օգնության մասին 1997 թվականի օգոստոսի 29-ի համաձայնագրի դրույթներին համապատասխան»,- ասել է ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 704

Մեկնաբանություններ